Էլ Կլասիկոն միշտ էլ հիշեցնում է գլադիատորական մենամարտեր, որտեղ, սահմանափակ տարածության վրա հանդիպում են լավագույնները և հաջողությունը մե՛կ ուղեկցում է մի կողմին, մե՛կ այլ անգամ՝ մյուսին։ Այս անգամ հաղթանակի նժարը մարդիդյան գլադիատորների կողմն էր, որտեղ հանդիպման հերոսների շարքին՝ բացի գոլ խփած Վինիցիուսից և Դիասից, կարելի է դասել դարպասապահ Կուրտուային, ով ասես իր նիզակով կասեցնում էր կատալոնացի գլադիատորների բոլոր հարվածները՝ անառիկ պահելով սեփական դարպասը։
Եվ այս ամենին հետևում են Ռոնալդուն և Սուարեսը՝ տարբեր հույզերով, մեկը՝ երջանիկ, մյուսը՝ բարկացած իր խաղընկերների խաղից։ Ֆուտբոլն այդպիսին է, ինչպես և կյանքը․ մի օր ցավում ես հարազատ թիմի համար, մյուս օրը՝ ցնծում նոր հաջողություններով։ Առողջ եղեք և վայելեք այս հրաշալի մարզաձևը, չէ․․․ ավելի ճիշտ՝ ապրելակերպը՝ բարիկադների որ կողմում էլ որ լինեք․․․
