Այսօր կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շվեդական «Հակենի» և ֆարերյան կղզիները ներկայացնող «ԿԻ Կլակսվիկի» պատասխան հանդիպումը։
Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 0-0։ Պատասխան հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում թիմերը ոչ-ոքի խաղացին՝ 3-3:
Երկու հանդիպումների արդյունքներով «ԿԻ Կլակսվիկը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ՝ 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով «Հակենին»։
Այսպիսով, «ԿԻ Կլակսվիկը», որը նախորդ փուլում հաղթել էր «Ֆերենցվարոշին», սենսացիոն կերպով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ, որը ֆարերյան ակումբին երաշխավորեց թիմի պատմության մեջ առաջին մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին (եթե թիմը չշարունակի պայքարը ՉԼ-ում կամ ԵԼ-ում)։