Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Վանդա Մետրոպոլիտանոյում» մրցեցին «Ատլետիկոն» ու «Սևիլիան»: Խաղն անցավ խելահեղ պայքարում:
Առաջին խաղակեսի 19-րդ րոպեին Սավիչի անհաշվենկատ խաղի արդյունքում Լյուկ դե Յոնգը առաջ մղեց հյուրերին: 32-րդ րոպեին ձեռքով խաղի համար գլխավոր մրցավար Էրնանդեսը 11 մետրանոց նշանակետ «Սևիլիայի» դարպասին, որը հստակորեն իրացրեց Ալվարո Մորատան: Ընդամենը 4 րոպե անց Ֆելիշն առաջ մղեց «Ատլետիկոյին»: Խաղակեսի վերջում երկար քննարկումից հետո մրցավարը ևս մեկ 11 մետրանոց նշանակեց, այս անգամ՝ Օբլակի դարպասին. Օկամպոսը հավասարեցրեց հաշիվը՝ 2:2:
Երկրորդ խաղակեսն անցավ հավասար պայքարում, և թիմերը խաղն ավարտեցին՝ կնքելով խաղաղ դաշինք՝ 2:2:
Այս խաղից հետո «Սևիլիան» 47 միավորով մնաց 3-րդ տեղում, իսկ «Ատլետիկոն» 45 միավորով 5-րդն է: 25 խաղ անցկացրած «Ռեալ-Սոսիեդադն» ունի 43 միավոր ու այս տուրում «Բարսելոնային» հաղթելու դեպքում կշրջանցի Սիմեոնեյի թիմին: