ՀՊԼ մեկնարկային տուրում Երևանի «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել է ԲԿՄԱ-ին և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը՝ տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով դառնալով գոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 78-րդ րոպեին, Խարիտոն Այվազյանը, որն օրերս է «Ուրարտուից» տեղափոխվել ԲԿՄԱ, գրավել է իր հարազատ թիմի դարպասն ու հավասարեցրել հաշիվը՝ 1-1։
10 րոպե անց Օզբիլիսը դուբլ է ձևակերպել՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։
Այսպիսով, Դմիտրի Գունկոյի թիմն իր առաջին 3 միավորը վաստակեց նոր մեկնարկած առաջնությունում։