Ռումինիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վաղարշակ Քեյանը եզրափակչում վստահ առավելության հասնելով Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ նվաճել է հաղթողի տիտղոսը։ Քեյանը կարիերայում երկրորդ անգամ է հռչակվում պատանիների Եվրոպայի չեմպիոն։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը ևս եզրափակչում շատ վստահ` 5։0 հաշվով հաղթել է լեհ մրցակցին, դարձել պատանեկան ԵԱ-ի հաղթող։
Հիշեցնենք՝ եզրափակիչ են դուրս եկել նաև Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ):