Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր շվեդական «Կալմարին»։ Երևանյան ակումբը կամային հաղթանակ տարավ՝ 2։1 հաշվով։
Երևանյան թիմը խաղից հետո ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:
«Մենք «Փյունիկն» ենք🇦🇲🔴
Շնորհակալ ենք հայ երկրպագուներին աջակցության և այս հաղթանակի մասը կազմելու համար»: