Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» հյուրընկալվել է Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլին»։ Առաջին կեսից հետո հաշիվը հավասար է՝ 2։2։
Երևանյան թիմի կազմում 23-րդ րոպեին հաշիվը բացել է Արտյոմ Մաքսիմենկոն։ 4 րոպե անց Տուդոր Բելուցեն հավասարեցրել է հաշիվը։
Առաջին կեսի ավարտից 7 րոպե առաջ Իվան Զոտկոյի խփած գոլի շնորհիվ «Ուրարտուն» նորից առաջ է անցել հաշվի մեջ։
45+4-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի է ընկել Ադրիան Մազիլուն։