Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադմիայում ընդունել է հունական «Արիսին» և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 11-րդ րոպեին երևանյան թիմի կազմում բացել է Ուիլֆրիդ Եզան: 9 րոպե անց, սակայն, «Արիսի» ֆուտբլիստը հավասարեցրել է հաշիվը: Ավելին անել թիմերին չի հաջողվել:
Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց՝ Հունաստանում: