Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կմրցի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլի» հետ։
Երևանյան թիմի պաշտպան Էրիկ Փիլոյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է սպասվող խաղի մասին։
«Շատ լավ ենք տրամադրված խաղին։ Լավ մրցակից է, անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ ունի, փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի դրական արդյունքի հասնենք։ Առաջին խաղն է, ճիշտ է, ամեն բան Երևանում է որոշվելու, բայց շատ կարևոր է այսօրվա հաղթանակը՝ տանն ավելի վստահ հանդես գալու համար»,- ասել է Փիլոյանը։
Խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։30-ին։