«Նոան» հայտարարել է նորեկների մասին։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոան» պայմանագիր է կնքել 28-ամյա իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատիի հետ, որը մեր ակումբում հանդես է եկել 2019/20, 2020/21 մրցաշրջաններում և մասնակցել է 50 հանդիպումների՝ դառնալով Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր, երկու անգամ էլ հռչակվել փոխչեմպիոն:
«Նոան» պայմանագիր է կնքել նաև 30-ամյա բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի հետ: Ֆուտբոլիստը հանդես է եկել հայրենի Բոսնիայի և Հայաստանի մի շարք ակումբներում, Սամարկանդի «Դինամոյում», նրա նախորդ ակումբը «Արարատն» էր։
Գլիշիչը «Ալաշկերտի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր, առաջնությունում և գավաթի խաղարկությունում դարձել է 27 գոլի հեղինակ, ևս 3 անգամ աչքի ընկել եվրագավաթային հանդիպումներում։
Բարի գալուստ Նոա ընտանիք»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։