«Նոան» պայմանագիր է կնքել 24-ամյա եզրային հարձակվող Էդգար Մովսեսյանի և պաշտպան Վասպուրակ Մինասյանի հետ։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») սան Էդգար Մովսեսյանը մեկ մրցաշրջան անցկացրել է «Նոայի» կազմում, ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ռումինական «Ֆորեստայում», «Փյունիկում», նրա վերջին ակումբը «Վանն» էր։ Մովսեսյանը մեկական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր, 8 խաղ է անցկացրել Հայաստանի Երիտասարդական հավաքականում, իսկ Մ-19 և Մ-17 հավաքաններում 29 հանդիպումներում դարձել է 5 գոլի հեղինակ։
29-ամյա պաշտպան Վասպուրակ Մինասյանը «Փյունիկի» ակադեմիայի սան է, փորձառու ֆուտբոլիստը հասնդես է եկել Հայաստանի տարբեր ակումբներում։ Նա Հայաստանի եռակի չեմպիոն է, չորս անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, մեկ անգամ էլ՝ սուպերգավաթը։