«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ թիմն ի վիճակի է Ռուսաստանի առաջնությունում մրցել «Զենիթի» հետ։
Հուլիսի 21-ին կրասնոդարյան ակումբը ՌՊԼ-ի 2023/24 մրցաշրջանի առաջին տուրում հաղթել է «Դինամոյին» (3:1): Այս հանդիպմանը ֆուտբոլիստը գոլային փոխանցում կատարեց:
«Կարծում եմ, որ «Կրասնոդարը» նոր մրցաշրջանում կմրցի «Զենիթի» հետ։ Մենք ուժեղ թիմ ունենք։ Մենք հավատում ենք միմյանց: Մենք հստակ հասկանում ենք՝ ինչ անել խաղադաշտում։ Մենք լավ հարաբերություններ ունենք մարզչի և թիմի միջև։ Իհարկե, կան սխալներ, բայց դա նորմալ է»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Ավելի վաղ գաղորդվում էր, որ «Այաքսը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի համար«Կրասնոդարին» առաջարկել է 8,5 միլիոն եվրո: Ռուսական ակումբը հրաժարվել է վաճառել կիսապաշտպանին։