Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» արտագնա խաղում մրցում է Մոնտենեգրոն ներկայացնող «Արսենալ Տիվատի» հետ։
Առաջին խաղակեսից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը հաղթում է 2։0 հաշվով։ Ունենալով բացահայտ խաղային ու տարածքային առավելություն, երևանյան թիմը միայն 40-րդ րոպեին կարողացավ բացել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Ագդոն Մենեզեսը։ 6 րոպե անց Մենեզեսը խփեց իր երկրորդ գոլը։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում թիմերը Երևանում փոխանակել էին երկուական գնդակ։