Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» 3:0 հաշվով հաղթեց էստոնական «Նարվա Տրանսին»:
Մեր թիմն առաջին կեսից հետո 2 գոլի առավելությամբ հաղթում էր մրցակցին:
Խաղի 8-րդ րոպեին երևանյան թիմին առաջ է մղել Արտակ Դաշյանը, որը մրցակցի դարպասը գրավել է հեռահար հարվածով։ 6 րոպե անց Հայաստանի չեմպիոնի կազմում հաշիվը կրկնապատկել է Ժունինյոն։ Իսկ 66-րդ րոպեին Յուրիչիչը հաշիվը դարձրել է խոշոր:
Այսպիսով, ընդհանուր դիմակայության 5-0 հաշվով Եղիշե Մելիքյանի թիմը դուրս եկավ հաջորդ փուլ: