«Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չկարողացավ հաղթահարել Մոստարի «Զրինսկիի» արգելքը, ուստի մեր թիմը պայքարը եվրագավաթներում կշարունակի արդեն Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայում։
Որակավորման երկրորդ փուլում երևանյան թիմի մրցակիցը կլինի ռումինական «Ֆարուլ Կոնստանտան», որն առաջին փուլում զիջեց մոլդովական «Շերիֆին»։
Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին Ռումինիայում, և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին, իսկ պատասխան խաղը կկայանա օգոստոսի 3-ին Երևանում։