Կոնֆերոնցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Էգնատիա» — «Արարատ-Արմենիա» պատասխան խաղի նախախաղային ասուլիսի ժամանակ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է սպասվող հանդիպման մասին։
«Մենք հիմա ավելի լավ գիտենք այս թիմին։ Այն ինչ գիտեինք, առաջին խաղից հետո մեր պատկերացնումները չեն փոխվել։ Լավ և որակյալ թիմ է։ Ինչ վերաբերում է պատասխան խաղին, բնականաբար, մեր մոտ փոփոխություններ կլինեն թե՛ տակտիկայում, թե՛ մեկնարկային կազմում։
Առաջին խաղից հետո մենք նորեկներ չունենք, նույն 20 խաղացողներն են լինելու։ Ոչինչ դեռ չի փոխվել»,- ասել է Մինասյանը։
«Էգնատիա» — «Արարատ-Արմենիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1։1։