Հուլիսի 15-19-ը ՀՖՖ 33 մրցավար և 11 տեսուչ ուսումնամարզական հավաք անցկացրին Ծաղկաձորում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հավաքը բաղկացած էր տեսական հատվածից, որի ընթացքում կատարվել են նախորդ մրցաշրջանի խաղերի կարևոր իրավիճակների վերլուծություն, քննարկվել են ֆուտբոլ խաղի կանոնների փոփոխությունները, ուսումնասիրվել են ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ուղեցույցները և ուսումնական նյութերը: Բացի վերոնշյալից, տեսուչների հետ անցկացվել են մրցավարների գնահատման համակարգի ճիշտ կիրառման դասընթացներ:
Տեսական հատվածից զատ օրական 2 անգամ անցկացվել են ֆիզպատրաստության դասեր:
Այս հավաքը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլն էր: Մոտ օրերս կկայանան նաև ֆիզպատրաստության և տեսական քննությունները: