Հայտնի է դարձել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր հեռանալու շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը։
Ըստ աղբյուրի՝ Սպերցյանի տեղափոխությունը Եվրոպա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստն ու «Կրասնոդարը» համապատասխան առաջարկ ստանան։ Կիսապաշտպանը կարիերան շարունակելու բազմաթիվ տարբերակներ ունի, բայց նա սիրում և հարգում է իր հարազատ ակումբը և միայն արժեքավոր առաջարկի դեպքում պատրաստ կլինի լքել ռուսական թիմը:
23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ամռանը մամուլում տեղեկություններ հայտնվեցին եվրոպական մի շարք ակումբների կողմից նրա նկատմամբ հետաքրքրության մասին, որոնց թվում ֆավորիտ էր համարվում Ամստերդամի «Այաքսը»։
Անցած մրցաշրջանում Սպերցյանը անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։