ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» վաղը՝ հուլիսի 18-ին, կմրցի բոսնիական «Զրինսկիի» հետ:
Երևանյան թիմն առավոտյան մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա, տեղեկանում ենք ակումբի մամուլի քարտուղարությունից:
«Ուրարտուի» նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 20:30-ին. ասուլիսին ներկա են գտնվելու թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և կիսապաշտպան Արաս Օզբիլիզը։
Ժամը 21:00-ին «Ուրարտուն» նախախաղային մարզում կանցկացնի: