«Սյունիք» ՖԱ-ն հայտարարել է նոր տրանսֆերների մասին։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Սյունիքը» համալրել են չորս ֆուտբոլիստներ։
Պետրոս Աֆաջանյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաև «Արարատում», «Շիրակում» և «Նոայում»։
24-ամյա կիսապաշտպանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Աֆաջանյանը եղել է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ։
Էրիկ Վարդանյանը «Սյունիք» է տեղափոխվել Գյումրիի «Շիրակից», որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24 խաղի։
Վարդանյանը ՄԻԿԱ-ի սան է, հանդես է եկել նաև «Բանանցում» և «Արարատում»՝ իր ակտիվում գրանցելով Բարձրագույն խմբի 46 հանդիպում։
24-ամյա կիսապաշտպանը խաղացել է նաև Հայաստանի Մ19 և Մ21 հավաքականներում։
—
Արման Սիմոնյանը Հայաստանի հարավ է եկել «Նոայից», որտեղ անցկացրել է 2022/23 թթ․ մրցաշրջանի գարնանային հատվածը։
25-ամյա դարպասապահը հանդես է եկել Երևանի «Արարատում»՝ մասնակցելով Առաջին խմբի 31 և Բարձրագույն խմբի 1 հանդիպման։
Էրիկ Սողոմոնյանը «Սյունիք» է տեղափոխվել Երևանի «Ալաշկերտից»։
23-ամյա կիսապաշտպանը «Շիրակի» սան է, խաղացել է նաև «Վեսթ Արմենիայում»։
Սողոմոնյանը մասնակցել է Առաջին խմբի 57 և Բարձրագույն խմբի 11 հանդիպման։
Մեր նորեկը Հայաստանի չեմպիոն է և սուպերգավաթակիր