ՄԼՍ-ի 24-րդ տուրում «Կոլամբուս Կրյուն» արտագնա խաղում 2։3 հաշվով պարտվել է «Պորտլենդ Տիմբերսին»։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել։
Առաջին կեսում դաշտի տերերի կազմում դուբլ է գրանցել Դայրոն Ասպրիլյան։
Ընդմիջումից առաջ Լուկաս Սելարայանն անհատական գեղեցիկ խաղի արդյունքում գրավել է մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 1։2։
65-րդ րոպեին Սելարայանը հեռահար փայլուն հարվածով հավասարեցրել է խաղի հաշիվը։
80-րդ րոպեին տանտերերի կազմում հաղթական գոլի հեղինակ է դարձել Սեբաստյան Բլանկոն։