«Փյունիկի» բոսնիացի ֆուտբոլիստ Լուկա Յուրիչիչը եվրագավաթներում խփել է 4-րդ գոլը և հավասարվել է երևանյան թիմի լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանին: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը։
«Լուկա Յուրիչիչի «Փյունիկի» կազմում խփեց իր 4-րդ գոլը եվրագավաթներում, ու այդ ցուցանիշով հավասարվեց Եվրոպայում մեր լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Յուրիչիչը գոլի հեղինակ է դարձել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ էստոնական «Նարվա Տրանսի» դեմ խաղում, ու նպաստել է «Փյունիկի» վստահ հաղթանակին։