«Ոսկե գնդակի» Թվիթերի պաշտոնական էջը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կարժանանային տարվա լավագույն խաղացողի մրցանակին, եթե «Ինտեր Մայամիի» և «Ալ Նասրի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն գոյություն չունենային:
Նշենք, որ Մեսսին 7 անգամ է արժանացել «Ոսկե գնդակին» (2009, 2010, 2011, 2012, 2015, 2019 և 2021 թվականներին): Ռոնալդուն հինգ անգամ է ճանաչվել տարվա լավագույն ֆուտբոլիստ (2008, 2013, 2014, 2016, 2017)։
«Ոսկե գնդակի» պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Մեսսիի և Ռոնալդուի գերիշխանության ժամանակ կիսապաշտպաններ Չավին և Անդրես Ինյեստան, ինչպես նաև հարձակվող Նեյմարը (ՊՍԺ) կարող էին երկու անգամ ստանալ մրցանակը, իսկ Ֆերնանդո Տորեսը, Ֆրանկ Ռիբերին, Մանուել Նոյերը, Անտուան Գրիզմանը, Վիրջիլ վան Դեյքը և Ռոբերտ Լևանդովսկին մեկ անգամ կարժանանային այս տիտղոսին:
Հատկանշական է, որ Նոյերը կարող էր դառնալ պատմության մեջ առաջին դարպասապահը Լև Յաշինից հետո, ով կստանար «Ոսկե գնդակը»։