«Սյունիք» ՖԱ-ն մեկնում է ուսումնամարզական հավաքի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վաղը՝ հուլիսի 15-ին, «Սյունիք» ՖԱ առաջին թիմը մեկնում է Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաք, որտեղ մինչև հուլիսի 27-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք։
Հավաքի ընթացքում կապանյան թիմը կանցկացնի ստուգողական հանդիպումներ։
«Սյունիքը» գալիք մրցաշրջանում հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։