«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Նարվա Տրանսի» նկատմամբ տարած հաղթանակի մասին
«Տպավորությունները դրական են, քանի որ հաղթել ենք, բայց ունեինք բազմաթիվ պահեր և կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել:
Ուսումնասիրել էինք մրցակցին և գիտեինք, որ խորը պաշտպանության պետք է անցնեին: Շատ դժվար է նման թիմերի դեմ խաղալը և ուրախ ենք, որ ամեն դեպքում երկու գոլ խփեցինք: Կուսումնասիրենք այս խաղը, որպեսզի ավելի լավ պատրաստ լինենք պատասխան մրցավեճին:
Միշտ առաջնության սկզբում բարդ է լինում, որովհետև կան նորեկներ և կա ադապտացիայի խնդիր, կարծում եմ ժամանակի ընթացքում ավելի լավ կլինի համագործակցությունը»,- կիսապաշտպանի խոսքն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը։