Նոր մրցաշրջանին ընդառաջ՝ Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի մրցավարներն ու Պրեմիեր լիգայի տեսուչները հուլիսի 15-19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում: Հավաքին կմասնակցեն 33 մրցավարներ և 11 տեսուչներ: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Դասընթացի ընթացքում լինելու է տեսական հատված, ֆիզպատրաստության դասեր, ուսումնասիրվելու են խաղի կանոնների փոփոխությունները, VAR համակարգի կիրառման առանձնահատկությունները:
Հավաքի ղեկավարն է Սլավա Ղազարյանը, ֆիզպատրաստության մարզիչը՝ Արման Ալաբերքյանը, իսկ հրահանգիչները՝ Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը: