Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» — «Արսենալ Տիվատ» խաղից հետո տեղի ունեցավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի մամուլի ասուլիսը։
«Ինչպես պլանավորել էինք, խաղը սկսեցինք ագրեսիվ։ Գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցինք, բայց չգրավեցինք մրցակցի դարպասը։ Ամբողջ խաղում չեմ հիշում բացի գոլային պահից ինչ ուրիշ հնարավորություն է ունեցել մրցակիցը։ Ամեն դեպքում, իրենք օգտագործեցին իրենց պահը, իսկ մենք՝ ոչ։ Միակ դրական կողմն այն է, որ նմանատիպ խաղերում գոլ բաց թողնելուց հետո բարդ է հետ գալ խաղ, բայց կարողացանք հավասարեցնել հաշիվը ու կարող էինք նաև հաղթել։ Ամեն դեպքում, մենք գերիշխում էինք խաղադաշտում, բայց անընդունելի է այս արդյունքը։ Գոլային պահեր չիրացնելը կապում եմ հոգեբանական խնդրի հետ, այդ պահին ֆուտբոլիստը կամ լարվածություն է զգում, կամ անվստահություն»,-ասաց Վահե Գևորգյանը։