Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր Ալբանիան ներկայացնող «Էգնատիային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Խաղի 37-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ալեմաոն՝ անկյունայինից կատարած փոխանցումը եզրափակելով գլխի հարվածով։
90+7-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Դվամենան։
Ի դեպ, «Էգնատիայի» հայտացուցակում էր ադրբեջանցի ֆուտբոլիստ Վուսալ Իսգանդարլին, որը խաղադաշտ մտավ 59-րդ րոպեին։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին՝ Ալբանիայում։