Ժոան Լապորտան նշել է, թե որ դեպքում «Բարսելոնայի» հաղթանակը Չեմպիոնների լիգայում պարտադիր նպատակ կլինի։
— Չավին ասում է, որ «Բարսելոնան» կենտրոնացած է Չեմպիոնների լիգայում հաղթելու վրա…
— Կարծում եմ՝ ավելի լավ է ասել, որ մենք լինելու ենք Չեմպիոնների լիգայում հաղթողի հավակնորդների խմբում։ Չեմպիոնների լիգայում հաղթելը գրեթե պարտադիր կլինի, եթե թիմն ուժեղացնենք ևս մի քանի խաղացողով։
Չավին շատ գոհ է կազմից։ Չեմ կարող ավելին ասել նոր տրանսֆերների մասին: Առայժմ մենք լավ կազմ ունենք»,- ասել է «Բարսելոնայի» նախագահը: