Աշխարհի վեցերորդ ռակետ Օնս Ժաբերը դուրս է եկել «Մեծ Սաղավարտի» երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում Թունիսը ներկայացնող թենիսիստուհին երեք սեթում հաղթել է Ուիմբլդոնի գործող հաղթող, աշխարհի երրորդ ռակետ, ղազախստանցի Ելենա Ռիբակինային։ Հանդիպումն ավարտվել է 6:7 (5:7), 6:4, 6:1 հաշվով։
Կիսաեզրափակիչում Օնս Ժաբերը կհանդիպի Արինա Սոբոլենկոյի հետ, որը քառորդ եզրափակիչում հաղթել է ամերիկուհի Մեդիսոն Քիսին։
Ուիմբլդոն 2023-ն անցկացվում է Մեծ Բրիտանիայում հուլիսի 3-ից 15-ը։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցում է 44,7 միլիոն ֆունտ ստերլինգը։