Մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում «Սյունիքն» այսօր հյուրընկալվել էր Հայաստանի Մ19 հավաքականին և զիջել 1։2 հաշվով։
«Սյունիքի» կազմում գոլի հեղինակ է դարձել Յուրա Առաքելյանը։
Ակումբի մամուլի քարտուղարության փոխանցմամբ՝ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը յուրաքանչյուր խաղակեսում դաշտ է դուրս բերել տարբեր կազմերի՝ խաղաժամանակ հատկացնելով տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին։