Հուլիսի 13-ին «Փյունիկը» նոր մրցաշրջանը կսկսի Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում էստոնական «Նարվա Տրանսի» հետ խաղով։ Հանդիպումը տեղի կունենա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։
Խաղի մեկնարկից առաջ երևանյան թիմը մի շարք միջոցառումներ է նախատեսում, մասնավորապես եզակի մրցանակների խաղարկություն Fastex-ի մեր գործընկերներից (մեկնարկը 18:00-ից , մասնակիցների թիվը սահմանափակ է), Ֆոտո զոնա, լավ երաժշտություն , ուտելիքներ և ըմպելիքներ, հուշանվերներ:
Մարզադաշտի բացումը նախատեսված է 18:00-ին: Մուտքն ազատ է: