«Յուվենտուսը» բանակցություններ է վարում «Չելսիի» հետ հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Հիլալը» դեռ հետաքրքրված է 30-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու հարցում: Ինտերը նաև հասկացրել է, որ ցանկանում է, որ Լուկակուն վերադառնա թիմ, սակայն ակումբը դեռ բավարար առաջարկ չի արել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանցիները բելգիացու համար լոնդոնյան ակումբին առաջարկում են 30 մլն եվրո։
2022/23 մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Նա անցկացրել է 37 հանդիպում, դարձել 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։