Լուիշ Կաշտրուն դարձել է սաուդյան «Ալ-Նասրի» գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Բարի գալուստ, բոսս», — ասվում է «Ալ-Նասրի» հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Նասրը» գլխավոր մարզչին ընտրել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի առաջարկությամբ։ Պորտուգալացին մասնակցել է իր հայրենակցի հետ բանակցությունների ընթացքին:
Լուիշ Կաշտրուն իր մարզչական կարիերան սկսել է 1998 թվականին պորտուգալական «Ագուեդա» ակումբում և անմիջապես թիմին դուրս է բերել երրորդ դիվիզիոն։ Հետագայում աշխատել է «Պորտուի» համակարգում։ 2016 թվականից Կաստրոն գլխավորել է Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի թիմերը՝ «Ռիո Ավե», «Չավես» և, վերջապես, «Վիտորիա» (Գիմարաշ): 2019 թվականին նա երկու տարվա պայմանագիր է կնքել ուկրաինական «Շախտյորի» հետ։ Իսկ մարզչի նախորդ ակումբը բրազիլական «Բոտաֆոգոն» էր։