«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել պորտուգալացի 30-ամյա հարձակվող Ադրիանո Կաստանեիրան։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կաստանեիրան իր կարիերայի ողջ ընթացքում հանդես է եկել Պորտուգալիայում` «Կովիլյայի», «Պորտուի», «Նասիոնալի» պատանեկան տարբեր թիմերում, ինչպես նաև «Լեյրիայսում», «Կաստելո Բրանկոյում», «Չավեսում», «Պենաֆիլում» ու «Պասուշ դե Ֆերրեյրայում»: