Իսրայել ժամանելուն պես, Իսրայելի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեաս Հերցոգը 14 օր կկարանտինացվի` կորոնավիրուսի կասկածանքով:
Դա պայմանավորված է իսրայելական առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսների դեմ պայքարում ձեռնարկված միջոցառումներով:
Հաղորդվում է, որ այս պահին Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայի մի շարք պաշտոնյաներ գտնվում են կարանտինում: Նրանք բոլորը, ինչպես Հերցոգը, մասնակցեցին Ազգերի լիգայի խաղարկության արարողությանը, որը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ Ամստերդամում:
Իսրայելում յուրաքանչյուր ոք, ով արտերկրում մասնակցել է մի միջոցառման, որին մասնակցել են ավելի քան 100 մարդ պետք է անցնեն կարանտին: