«Ալաշկերտի» կազմը համալրել է կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա ֆուտբոլիստը նոր թիմ է տեղափոխվել «Փյունիկից», որի կազմում 2021/2022 մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն։
«Նոայի» կազմում կիսապաշտպանը նվաճել է Հայաստանի Գավաթը և Սուպերգավաթը։
Գարեգինյանը հանդես է եկել նաև Երևանի «Արարատում», մեկ հանդիպման է մասնակցել Հայաստանի Ազգային հավաքականի կազմում։