«Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս դարպասապահ Դմիտրի Աբակումովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Աբակումովը հանդես է եկել ռուսական «Կամազ» ֆուտբոլային ակումբում, որտեղ սկսել է կարիերան, խաղացել է նաև «Օրենբուրգում», Սարանսկի «Մորդովիայում», Վլադիվոստոկի «Լուչում», որից հետո 5 մրցաշրջան անցկացրել է «Արարատ-Արմենիայի» կազմում, որի հետ հռչակվել է Հայաստանի կրկնակի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։