Իսպանիայում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
87 Վիգեն Նազարյանը և 55 կգ Հոմերոս Առաքելյանը հաղթել են իրենց գոտեմարտերը և դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ 63 կգ Յուրիկ Հովեյանը 9-0 հաշվով հաղթել է մեկնարկում չեխ մրցակցին: Հաջորդ փուլում Հովեյանը կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:
77 կգ Վահե Հովհաննիսյանը մեկնարկում 4-1 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցչին, բայց հետո զիջել է մրցակցին 1/8-ում: 130 կգ Արամայիս Հարությունյանը պարտվել է մեկնարկում: