Իտալացի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Այո, ես ճանաչում եմ այդպիսի խաղացողի: Նրա տեղափոխությունը Եվրոպա․․. Հետաքրքրություն կա, բայց կոնկրետ ոչինչ։ Կկայանա՞ արդյոք այս տրանսֆերը, դժվար է ասել»,- գործակալի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանին հետևել են Անգլիայի առաջնության, Բունդեսլիգայի և Ա Սերիայի ակումբների սկաուտները։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը կրասնոդարյան թիմի կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։