Բելգիայի կանանց հավաքականի բասկետբոլիստները դարձել են Սլովենիայում և Իսրայելում անցկացված Եվրոպայի 2023 թվականի առաջնության ոսկե մեդալակիրներ։
Կիրակի օրը բելգիացիները եզրափակիչ խաղում հաղթեցին Իսպանիայի հավաքականին՝ 64:58։
Բելգիացիները ողջ մրցաշարն անցան առանց որևէ պարտության։
Բելգիայի հավաքականի համար սա առաջին ոսկին է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ։ Նախկինում նրանք երկու անգամ բրոնզե մեդալ էին նվաճել մրցաշարում։