Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը իր երկրորդ մենամարտն անցկացրեց Եվրոպական ամառային երրորդ խաղերում՝ 1/8 եզրափակչում ուժերը չափելով հունգարացի Ռիչարդ Կովադսի հետ:
Հովհաննիսյանը լարված պայքարում զիջեց մրցակցին առաջին երկու ռաունդներում, իսկ երրորդ ռաունդն անցավ հայ բռնցքամարտիկի բացահայտ առավելությամբ, բայց ցավոք զիջեց 1-4 հաշվով:
63,5 կգ քաշայինների 1/16 եզրափակչում Հովհաննիսյանն ավելի վաղ 3:2 հաշվով առավելության էր հասել Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Շտիվի նկատմամբ:
Հայաստանի ներկայացուցիչներից քիչ անց ռինգ դուրս կգա բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Մեկնարկային մենամարտում նրա մրցակիցը կլինի սերբ Վլադան Բաբիչը: