Լույս աշխարհ է եկել Երևանի «Ուրարտուի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի չորրորդ երեխան։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր թիմի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը չորրորդ անգամ հայր է դարձել։ Նրա և կնոջ՝ Նանայի ընտանիքում լույս աշխարհ է եկել փոքրիկ Մենուա Մելքոն Օզբիլիզը։ Շնորհավորում ենք ընտանիքին որդու լույս աշխարհ գալու կապակցությամբ, իսկ փոքրիկին մաղթում խաղաղ ու անհոգ մանկություն»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։