Մարտի 6-ին Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան հրապարակելու է Իսպանիայի հավաքականի հայտացուցակը Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար։
Նախնական ցանկում են Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Ժորդի Ալբան, Ժերար Պիկեն, Սերխիո Բուսկետսն ու Անսումանե Ֆատին։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարը անցկացվելու է հուլիսի 22-ից օգոստոսի 8-ը։
Նշենք, որ այս ֆուտբոլիստներից շատերը նախատեսում են հանդես գալ նաև Եվրոպայի առաջնությունում։