««Ալաշկերտը» լրջորեն նախապատրաստվելու է Կոնֆերենցիաների լիգայում Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» թիմի հետ դիմակայությանը»,-գրում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հունիսի 28-ին «Ալաշկերտ» մարզադաշտում թիմը կընդունի ռուսական «Վիստա» թիմին, որը Հայաստան կժամանի երևանյան ակումբի հրավերով:
«Ալաշկերտ»-«Վիստա» ստուգողական հանդիպումը կմեկնարկի 11:00-ին։ Մուտքն ազատ է:
Այս օրերին Արթուր Հովհաննիսյանի գլխավորած «Վիստան» հաջողությամբ մասնակցում է Botev Cup-ին, որի շրջանակում 3:0 հաշվով հաղթել է նաև թուրքական «Ֆեներբահչեի» երիտասարդական թիմին։
Նշվում է, որ հուլիսի 1-9 «Ալաշկերտն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Մինսկում, որի ընթացքում նախատեսված է նաև 3 ստուգողական հանդիպում:
Հուլիսի 2-ին «Ալաշկերտը» կմրցի բելառուսական «Նաֆտանի», հուլիսի 6-ին՝ ռուսական «Ալանիայի» հետ: Հուլիսի 9-ին կայանալիք հանդիպման մրցակիցը հայտնի կդառնա առաջիկայում: