Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամը կարիերան կշարունակի «Ինտերում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնության են եկել գործարքը կնքելու վերաբերյալ։ 25-ամյա ֆրանսիացին իտալական ակումբ կտեղափոխվի անվճար և տարեկան կստանա 6-ից 6,5 միլիոն եվրո աշխատավարձ։ Պայմանագրի ժամկետը չի նշվում։
Միլանյան ակումբը նախատեսում է պաշտոնապես հայտարարել տրանսֆերի մասին առաջիկա երկու օրվա ընթացքում։
Թյուրամը «Բորուսիայում» հանդես է եկել 2019 թվականի հուլիսից, 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։