Transfermarkt-ը թարմացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Այսպիսով, ՀՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների շրջանում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 450 հազար եվրո։
Այս ցուցանիշով երկրորդ տեղում «Ուրարտուի» ևս մեկ ներկայացուցիչ, ուկրաինացի ֆուտբոլիստ Եվգեն Ցիմբալյուկն է՝ 400 հազար եվրո տրանսֆերային արժեքով։
Միանգամից 4 ֆուտբոլիստ կիսում է 3-6-րդ տեղերը, որոնց տրանսֆերային արժեքը գնահատվում է 350 հազար եվրո։ Խոսքը Յուսուֆ Օտուբաջոյի, Ստյոպա Մկրտչյանի, Լուկա Յուրիչիչ և Մաիլսոն Լիմայի մասին է։ Վերջինս արդեն հեռացել է «Արարատ-Արմենիայից»․ այդ մասին երեկ հայտարարել է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ինչ վերաբերում է ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբներին, ապա լավագույն քառյակում են «Ուրարտուն», «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը»։ Ընդհանուր առմամբ, ՀՊԼ-ի 10 ակումբներում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 38,68 մլն եվրո։