Դանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Թոմաս Կալենբերգը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է Կալենբերգի վերջին ակումբի՝ «Բրոնդբյուի» պաշտոնական կայքը:
Կալենբերգը ներկա է եղել «Բրոնդբյուի» վերջին խաղին ու այդ ընթացքում շփվել թիմի խաղացողների ու աշխատակիցների հետ: Ֆուտբոլիստն այժմ գտնվում է կարանտինում: Ակումբը կոչ է արել բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին շփվել են խաղացողի հետ, դիմեն բուժ. հաստատություն:
Կալենբերգը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2017 թ-ին: