ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» որակավորման առաջին փուլում կհանդիպի էստոնական «Նարվա-Տրանսի» հետ, որի արգելքը հաղթահարելու դեպքում 2-րդ փուլում կմրցի շվեդական «Կալմարի» հետ։
Հայաստանի բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» 1-ին փուլում կմրցի ալբանական «էգնատիայի» հետ, որին հաղթելու դեպքում 2-րդ փուլում կխաղա հունական «Արիսի» հետ։
«Ալաշկերտն» առաջին փուլում Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատին» հաղթելու դեպքում 2-րդ փուլում կմրցի հունգարակամ «Դեբրեցենի» հետ։