Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն այժմ գլխավորում է «Արարատ-Արմենիան», ասել է, որ ակումբը ցանկացել է ձեռք բերել «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանին։
««Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը վաղուց է հետևումր Հարությունյանին «Կրասնոդարում»։ Նա մեր տեսադաշտում էր, մենք ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ շփվել ենք։ Մենք շատ էինք ցանկանում նրան մեր թիմ հրավիրել, քանի որ նա անհավանական ներուժ ունի։ Նա չնայած իր տարիքին, մեծահասակների ֆուտբոլ է խաղում։ Բայց, ի վերջո, չհաջողվեց համաձայնության գալ, քանի որ «Կրասնոդարում» նա սկսեց խաղալ առաջին թիմում, սկսեցին հույս դնել նրա վրա։ Եվ այսպես, մենք նայում ենք բոլոր հայազգի խաղացողներին։ Եթե լավ ֆուտբոլիստ գտնենք, ապա նա կարող է նույնիսկ սկսել դուբլից»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։
18-ամյա Հարությունյանը «Կրասնոդարի» սան է։ Նախորդ մրցաշրջանում նա երեք հանդիպում է անցկացրել հիմնական կազմում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։